jkjhkjhkj

21-09-2017 14:28 5776

Արդշինբանկը հայտարարում է հիփոթեքային վարկերի տրամադրման նոր պայմանների մասին, համաձայն որի նվազեցվել է անշարժ գույքի ձեռքբերման վարկերի տոկոսադրույքների շեմը՝ դառնալով 9.5%:

Ըստ բանկի հաղորդագրության` բարելավվել են նաև վարկի տրամադրման պայմանները, որոնց համաձայն այժմ հնարավոր է ստանալ հիփոթեքային վարկ սկսած ընդամենը 5% կանխավճարով:

«Այսօր շատերի երազանքն է ունենալ սեփական բնակարան կամ առանձնատուն, սակայն բավարար ֆինանսներ չունենալու պատճառով ոչ բոլորի նպատակներն են իրականանում: Հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը, Արդշինբանկը շարունակում է բարելավել վարկերի տրամադրման պայմանները՝ ստեղծելով հնարավորություններ բոլորի համար: Մենք հնարավորություն ենք ընձեռում մեր հաճախորդներին բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռքբերելու դեպքում ստանալ վարկ մինչև 35 տարի ժամկետով և առավել ցածր տոկոսադրույքներով: Ավելին, վարկի մեծ գումարի դեպքում վարկառուի եկամտի հաշվարկում ներառվում է նաև վարկառուին վերադարձվող եկամտային հարկի գումարը», - նշել է Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր