Արդշինբանկը նվազեցրել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում վարկավորման տոկոսադրույքը: Համաձայն նոր պայմանների՝ այսուհետ վարկը հասանելի է 7.35%* տարեկան տոկոսադրույքով:
Պետության կողմից սուբսիդավորման արդյունքում Երևանում ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում տոկոսադրույքը նվազում է ևս 2 տոկոսային կետով, իսկ ՀՀ մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում՝ 4 տոկոսային կետով: Ավելին՝ Բանկի սեփականությունը հանդիսացող բնակելի անշարժ գույքի ձեռք բերման դեպքում վերոնշյալ տոկոսադրույքը նվազում է ևս 1 տոկոսային կետով:
Վարկը տրամադրվում է մինչև 17,5 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 15 տարի ժամկետի հնարավորությամբ, սկսած 10% կանխավճարից:
Հիշեցնենք, որ վերջերս Արդշինբանկը նվազեցրել էր նաև Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող անշարժ գույքի ձեռք բերման, վերանորոգման և կառուցման/կառուցապատման նշանակության հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները:
Վարկը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ:
«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/kPPYR9 կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:
* տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.23 %-ից
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով