«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում, առաջին անգամ Հայաստանում առաջարկում է բնակարանի ձեռքբերման հիփոթեքային վարկ աննախադեպ պայմաններով`
• Արժույթը՝ ՀՀ դրամ
• Տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 9.8 %-ից
• Ժամկետը՝ մինչև 20 տարի
• Կանխավճարը՝ սկսած 10%-ից (միայն ձեռք բերվող գույքի գրավադրմամբ)
Այս համագործակցության շրջանակներում հաճախորդը հնարավորություն ունի ապահովել նախկինում անհրաժեշտ 30% կանխավճարի միայն 10%-ը: Այլևս հարկավոր չէ լրացուցիչ անշարժ գույքի գրավադրում: Կանխավճարի չբավարարող 20%-ի չափով հաճախորդը կարող է կատարել կանխավճարի ապահովագրություն «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի միջոցով և ապահովել բացառապես միայն ձեռք բերվող գույքի գրավադրում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


