05-05-2017 11:52
1697

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տարեկան արդյունքներով Արդշինբանկը հիմնական ցուցանիշներով բարելավել է դիրքը առաջատար եռյակում՝ զբաղեցնելով 2-րդ տեղն ընդհանուր ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, հաճախորդներից ներգրաված միջոցների մեծություններով:
2016 թվականի արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 4.1 միլիարդ դրամ (առանց Առէքսիմբանկի հետ միաձուլման արդյունքների), ակտիվները աճել են 37% և կազմել 548 մլրդ դրամ, վարկային պորտֆելն ավելացել է 30.4% և հասել 358 մլրդ դրամի, իսկ հաճախորդներից ներգրավված միջոցները ավելացել են 45.9% և կազմել 297.7 մլրդ դրամ:
2016 թվականին Արդշինբանկը պետբյուջե է վճարել 3.1 մլրդ դրամ հարկ:
2017 թվականի ապրիլին, Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) "B+" վարկանիշը: Միաժամանակ Բացասական կանխատեսումը վերանայվել է Կայունի:
Նշենք, որ 2016 թվականի վերջում տեղի է ունեցավ Բանկի միացումը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



