jkjhkjhkj

05-05-2017 16:02 1427

convers

Կոնվերս Բանկն սկսել է իր թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը: Բանկից հայտնում են, որ տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար: Թողարկման ընդհանուր ծավալը կազմելու է 1 մլրդ դրամ եւ $10 մլն: Պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխման ծավալը $6 մլն է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը` $100, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս՝ արժեկտրոնների վճարման կիսամյակային պարբերականությամբ և պարտատոմսերի տարեկան 5,75% արժեկտրոնային եկամտաբերությամբ: Բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը նշել է, որ այս թողարկմամբ Կոնվերս Բանկը կդիվերսիֆիկացնի իր պարտավորությունների պորտֆելը՝ ներգրավված միջոցներն ուղղելով տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը: «Պարտատոմսերն աշխարհում տարածված ներդրումային գործիքներից են, որոնք ավանդների համեմատ մի էական առավելություն ունեն: Դրանք ցանկացած պահի կարելի է վաճառել մասամբ կամ ամբողջությամբ՝ պահպանելով կուտակված տոկոսագումարները»,- ասել է բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը: Պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ ավանդների երաշխավորման ծավալներով: Թողարկված պարտատոմսերի ռեեստրը վարելու է «Կապիտալ ինվեսթմենթս» ընկերությունը, որն իրականացնելու է նաեւ շուկա ստեղծողի գործառույթները:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր