30-11--0001 04:00
1425

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ի սկզբանե կարևորել է Կենտրոնական Բանկի կողմից կազմակերպվող ամենամյա «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրը և դրա գաղափարը, ու երկար տարիներ շարունակ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ծրագրի կողմից իրականացվող միջոցառումներին, որի ընթացքում տարբեր թիրախային խմբեր ստանում են տեղեկատվություն ՀՀ բանկերի, նրանց գործունեության մասին, ինչպես նաև ձեռք են բերում ֆինանսական գիտելիքներ:
Բանկի երիտասարդ հյուրերը ծանոթացան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ստեղծման, ինչպես նաև Գլխամասային գրասենյակի պատմական արժեք հանդիսացող շենքի պատմությանը, գործունեությանը և տարբեր բաժինների գործառույթներին:
Բանկը «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակներում Կենտրոնական Բանկում իրականացնելու է նաև ուսուցողական սեմինար:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորում է երիտասարդների տեղեկացված լինելու հանգամանքը, քանզի նրանց հետ միասին է կերտվում ապագայի հուսալի ճանապարհը…
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



