jkjhkjhkj

30-11--0001 04:00 1673

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ՄԱԿ-ի Զար­գացման ծրագրի հայա­ստանյան գրասենյակի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի միջև ստորագրվեց եռակողմ հուշագիր:

Հուշագրի շրջանակում կողմերը համատեղ ուժերով մեղմելու են Հայաստանի գյուղատնտեսական հատվածի կարկտահարության հետևանքները:

Իրականացվող ծրագրի շրջանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման համար ֆերմերներին կտրամադրվեն մինչև 7 տարի ժամկետով ՀՀ դրամով նպատակային վարկեր՝ սկսած 12.5% տարեկան տոկոսադրույքից: Իր հերթին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից ֆերմերներին անհրաժեշտ կարկտապաշտպան ցանցերի 20%-ը կտրամադրվի որպես դրամաշնորհային ներդրում:

Նախագծի ընթացքում ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից ֆերմերներին կտրամադրվի խորհրդատվություն կարկտապաշտպան համակարգերի պահպանման, օգտագործման և խնամքի վերաբերյալ, կիրականացվի չափագրման, ցանցերի ամրացման կոնստրուկցիաների տրամադրման և ցանցերի տեղադրման գործընթացը:

«Ծրագրի կարևորագույն նպատակներից է Հայաստանում ձևավորել և զարգացնել ֆերմերային տնտեսությունները, բնական աղետներից պաշտպանել նորագույն համակարգերի կիրառման մշակույթը: Բանկը հիմնադրման օրվանից ֆերմերների կողքին է, նրանց գլխավոր աջակիցներից է: Չնայած այն հանգամանքին, որ բանկը շահույթ ակնկալող կազմակերպություն է, մենք մեր հաճախորդներին միայն ֆինանսական միջոցներ չէ, որ տրամադրել ենք: Քսան տարիների ընթացքում մեր գործընկերներին փոխանցելով կուտակված գիտելիքներն ու հմտությունները՝ միշտ եղել ենք նորարարությունների, միջազգային լավագույն փորձի կիրառման նախաձեռնողներից»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում կարկտահարության հետևանքով ոչնչանում է արտադրվող գյուղատնտեսության բուսաբուծական արտադրանքի մոտ 4-5 տոկոսը, որը գնահատվում է տարեկան շուրջ 16-20 մլրդ. դրամ: Հայաստանի 10 մարզերից յոթը գտնվում են կարկտահարման վտանգի գոտում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր