jkjhkjhkj

30-11--0001 04:00 1407

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի մաքսային հսկողության սարքավորումների մասնագիտացված լսարանը վերազինվել է ժամանակակից սարքավորումներով և ինտերակտիվ ծրագրերով: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Արտահանման վերահսկում և սահմանների անվտանգություն» ծրագրի շրջանակում տրամադրվել է 25 համակարգիչ՝ լրացուցիչ լիցենզավորված, մասնավորապես բեռների, ուղեբեռների և բեռնատարների ռենտգենյան սկանավորմամբ ստացված պատկերների վերլուծության ծրագրերով և այլ զննող սարքավորումներ:

Նոր ծրագրի մասնագիտական հմտություններին առավելագույն տիրապետելու նպատակով ՊԵԿ ուսումնական կենտրոնում մաքսային ծառայողների համար հատուկ դասընթացներ են կազմակերպվել:

Մաքսային ծառայողները գործնականում ծանոթացել են նաև տեխնիկական այլ միջոցների, մասնավորապես թմրանյութ և պայթուցիկ հայտնաբերող սարքի, ռադիացիոն փեյջերի, փակ տարածքներում զննման համար նախատեսված տարբեր սարքավորումների կիրառման առանձնահատկություններին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր