jkjhkjhkj

30-11--0001 04:00 1759

Մայիսի 17-ին Երևանում տեղի կունենա համաժողով, որին կմասնակցեն օրգանական գյուղատնտեսական արտադրանք թողարկող ՓՄՁ-ները և ոլորտով հետաքրքրված այլ անձիք:

Համաժողով-քննարկումը նախաձեռնվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շրջանակում:

Մասնակիցներին օրգանական արտադրանքի արտադրման կարևորագույն փուլերի, միջազգային փորձի, օրգանական արտադրանքի իրացման եվրոպական շուկայի և Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ համաժողովի ընթացքում նյութ կներկայացնի և նրանց հուզող հարցերին կպատասխանի Գերմանիայի Դաշնությունից հրավիրված պրոֆեսոր Շտեֆան Դրեեսմանը: Ինչպես նաև մայիսի 18-20-ը ՓՄՁ-ներին օրգանական հումք մատակարարող ֆերմերների համար սեմինար–քննարկումներ կիրականացվեն Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում:

Համաժողովին մասնակցելու համար ոլորտի ՓՄՁ ներկայացուցիչները կարող են մինչև մայիսի 12-ը գրանցվել՝ իրենց կոնտակտային տվյալները ուղարկելով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով 093420062:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ-ից մեկնարկեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը: Ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ֆերմերները հնարավորություն են ստանում Բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության շնորհիվ ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել ոլորտի արտադրանքի թե՛ ավելացված արժեքը, թե՛ արտահանման հեռանկարները:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր