jkjhkjhkj

30-11--0001 04:00 2123

Տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողովի նախագահ Արտակ
Շաբոյանը երկօրյա պաշտոնական այցով
մեկնել է Պորտուգալիայի
հանրապետություն: ՏՄՊՊՀ նախագահը
Պորտուգալիայում մասնակցում է
Մրցակցության միջազգային ցանցի տարեկան
համաժողովին:

Հանձնաժողովի մամուլի ծառայությունից
finagent.am կայքին հայտնում են, որ Ա.
Շաբոյանը համաժողովում հանդես է եկել
ելույթով՝ ներկայացնելով ՀՀ Մրցակցային
մարմնի կատարած աշխատանքն ու առավել
նշանակալի ձեռքբերումները: ՏՄՊՊՀ
նախագահի ելույթի թեման առնչվել է
Հանձնաժողովի գործունեության ընթացքում
հաճախ հանդիպող մի խնդրի: Խոսքը
վերաբերում է շուկա մուտքի
խոչընդոտներին՝ այլ տնտեսվարողի
ապրանքային նշանի օգտագործման կամ
նմանակման միջոցով:

Որպես օրինակ, Ա. Շաբոյանը
գործընկերներին ներկայացրել է ՏՄՊՊՀ
վարույթում առկա մի քանի գործեր: Նա
անդրադարձել է օրերս ավարտված մի
վարույթի, որտեղ քննվում էր «Անելիք
Բանկի» բողոքն ընդդեմ «Նոյ-Ֆիրմա»
արտադրական կոոպերատիվի: Խնդիրն այն է,
որ Անելիք բանկը մտավոր սեփականության
գործակալությունում գրանցել է նույն
անվանումով ապրանքային նշանը և
հանդիսանում է դրա իրավատերը, իսկ 1999
թվականին գրանցել է նաև www.anelik.am դոմենը, որը հանդիսանում է բանկի կայք-էջը:
Սակայն, հետագայում պարզվել է, որ մեկ այլ ընկերություն՝ «Նոյ-Ֆիրմա» ԱԿ-ը, գրանցել է www.anelikbank.am անվանումով դոմենը: Քննելով վերոնշյալ գործի հանգամանքները, ՀՀ մրցակցային մարմինը փաստել է, որ «www.anelikbank.am» դոմենի օգտագործումը շփոթության աստիճանի նման է համանուն բանկի ապրանքային նշանին: Ըստ ՏՄՊՊՀ-ի, «Նոյ-Ֆիրմա» արտադրական կոոպերատիվի նման վարքագիծը կարող է մոլերցնել կամ շփոթեցնել սպառողներին, քանի որ վերջիններս կարող են մտածել, որ «www.anelikbank.am» դոմենը դա համանուն բանկի կայք-էջն է: Տվյալ պարագայում, փաստորեն, Նոյ-Ֆիրմա» ԱԿ-ը, դրսևորել է անբարեխիղճ մրցակցության վարքագիծ՝ օգտագործելով ուրիշին պատկանող գրանցված ապրանքային
նշանը: Ընկերության հանդեպ կիրառվել է
պատասխանատվության միջոց և
հանձնարարվել է դադարեցնել կայքի
գործունեությունը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր