30-11--0001 04:00
1830

Բանկից տեղեկացնում են, որ Կոնսիերժ-սերվիս ծառայության միջոցով Բանկի պրեմիում հաճախորդները ստանում են շուրջօրյա աջակցության ծառայություն, որն իրենից ներկայացնում է անվճար առաջարկություններ, խորհրդատվական օգնություն, ճամփորդությունների կազմակերպում և անհատական քարտուղարի ծառայություններ:
Ծառայությունից օգտվելու հնարավորությունը հասանելի կլինի ոչ միայն ՀՀ տարածքում, այլև նրա սահմաններից դուրս:
Տվյալ նախագիծը իրականացվում է Concierge Plus ընկերության կողմից, որը Concierge Service և Lifestyle management ոլորտի առաջատար է հանդիսանում հայաստանյան շուկայում` մասնավորապես, և համաշխարհային շուկայում` ընդհանրապես: Շնորհիվ ամբողջ աշխարհում ունեցած գործընկերական բազայի, Concierge Plus-ը բավարարում է հաճախորդների ցանկացած պահանջները աշխարհի ցանկացած կետում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



