jkjhkjhkj

30-11--0001 04:00 1793

Իսլանդիան կսկսի կիրառել հրաբխային ջերմությունը մաքուր էներգիայի արտադրության համար։ Դա կարվի երկրաջերմային տեխնոլոգիաների զարգացման նոր նախագծի շրջանակում։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

HS Orka էներգետիկ ընկերությունը մոտ 5 կմ խորությամբ հոր է փորել Ռեյկյանում՝ Blue Lagoon առողջարանային վայրի մոտ։

Հաջողության դեպքում նախագծի շրջանակում կարող է արտադրվել մինչև 10 անգամ ավելի շատ էներգիա, քան սովորական գազային կամ նավթային հորը՝ հրաբխային ակտիվ շրջաններում պահպանվող ջերմությունից էլեկտրականության արտադրության ուղով։

Իսլանդիան երկրաջերմային էներգիայի պիոներ է հանդիսանում, և երկրի էներգաապահովման 85 տոկոսն արդեն ստացվում է վերականգնվող աղբյուրներից։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր