jkjhkjhkj

30-11--0001 04:00 1864

Զբաղվածության պետական գործակալության հրապարած տվյալները փաստում են, որ Երևանում և մարզերում «ամենաների» պահանջարկի խճանկարը խիստ տարբերվում է: Երևանում, նախնական և միջին մասնագիտական կրթությամբ առավել պահանջվածներ են, տուրիստական և ապահովագրական գործակալները, գանձապահ-օպերատորները, դերձակները, վարսահարդարները, իսկ թոփ - հնգյակը եզրափակում են դիմահարդարները:

Սակայն մարզերում գործատուներն ամենից շատ վաճառողուհիների կարիք ունեն: Հենց այդ պատճառով Զբաղվածության պետական գործակալությունում գործատուների հայտարարությունների հիմնական մասն ուղղված է վաճառողներին: Եկեք, վաճառեք, ծառայությանը նոր որակ հաղորդեք: Կարևորը` ժպիտով: Բացի վաճառողուհիներից Հայաստանի մարզերում, օրինակ, Սյունիքում հեշտությամբ աշխատանք կարող են գտնել բուժքույրերը և գանձապահները:

Բարձրագույն կրթությամբ անձանց վարկանշը խիստ տարբերվում է նախորդից իր ոլորտային բնույթով: Օրինակ, Երևանում բարձրագույն կրթությամբ ամենապահանջվածների թոփ 5-յակը գլխավորում են ատամնաբույժները: Պարզ պատճառով` հաճախորդների պակաս ատամնաբուժարանները չունեն: Նախ տեղացիներն են սկսել հետևել ատամնաշարին, գույնին ու փայլին, և երկրորդ` Երևանում ատամնաբուժական ծառայությունները այլ երկրների համեմատ 5-10 անգամ ավելի էժան են, որակով էլ չեն զիջում միջազգային լավագույն չափանիշներին: Դրա համար էլ շատերը, հատկապես սփյուռքահայերը, նախընտրում են ատամները բուժել Երևանում:

Երկրորդ հորիզոնականում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներն են: Երևանում նրանք պահանջված են, նրանց ծառայությունները, ստեղծած ծրագրերը ոչ պակաս պահանջված են արտերկրում: Իսկ ահա մարզերում գործատուները բարձրագույն կրթությամբ անձանցից ամենից շատ ուսուցիչների, տնտեսագետների և մենեջերների կարիք ունեն: Սա էլ է հիմնավորված. մարզերի երիտասարդներից շատերը Երևանում մանկավարժական կրթություն ստանալով հենց Երևանում էլ մնում են: Իսկ ահա մենեջերների հմտություն ունեցող անձանց մարզեր կարելի է տեղափոխել աշխատելու միմիայն բարձր աշխատավարձի կամ բարձր պաշտոնի առաջարկի դեպքում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր