jkjhkjhkj

30-11--0001 04:00 1481

Ադրբեջանի Միջազգային Բանկը սնանկության հայց է ներկայացրել Նյու Յորքի դատարան, որպեսզի օգնություն ստանա իր 3․3 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտքի վերակառուցման համար: Ամերիկյան մամուլը գրում է, որ բանկի ֆինանսական խնդիրները պայմանավորված են նավթի գների անկմամբ և արտարժութային շուկայի տատանումներով: Փորձ է կատարվել կապիտալի համալրման միջոցով լուծել ֆինանսական խնդիրները, սակայն անօգուտ: Ադրբեջանի խոշորագույն բանկը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում՝ չկարողանալով ապահովել արտաքին պարտքի մասով վճարումները: Սնանկության հայցի միջոցով Ադրբեջանի Միջազգային Բանկը կփորձի վերակառուցման մասին բանակցություններ վարել իր վարկատուների հետ: Նշենք նաև, որ մայիսի 10-ին Ադրբեջանի Միջազգային Բանկը բաց էր թողել 100 մլն ԱՄՆ դոլարի փոխառության հիմնական մասի և տոկոսների գծով վճարումը: Նախատեսվում է, որ օտարերկրյա արժույթով պարտքերի մի մասը կփոխարինվի Ադրբեջանի սուվերեն պարտատոմսերով, իսկ առաջարկվող վերակառուցման նախագիծը կդառնա պարտադիր, եթե այն հավանության արժանացնեն վարկատուները, որոնց բաժին է հասնում բանկի կուտակած պարտքերի երկու երրորդը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր