jkjhkjhkj

30-11--0001 04:00 2075

Անելիք Բանկը՝ «Երևան Սիթի», «Նատալի Ֆարմ», «Վեգա Ուորլդ» խանութների ցանցի, «Թրևելեր Քլաբ»-ի հետ համատեղ գործարկել է «Առատ գնումներ» վարկատեսակը։

Բանկի հրապարակման համաձայն` վարկատեսակը հնարավորություն է ընձեռում ստանալ շահավետ վարկեր՝ վերոնշյալ ցանցում գնումներ կատարելու համար։

Անելիք Բանկի հաճախորդները կարող են վարկը ստանալ ընդամենը վարկարժանության գնահատականի ապահովվածությամբ, սկսած 17 % տարեկան տոկոսադրույքից, 6-36 ամիս մարման ժամկետով: Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ 50 000-700 000 դրամ վարկ՝ բանկի եւ ցանցի կողմից թողարկված համատեղ քարտի միջոցով։

Վարկի դիմումը հնարավոր է ներկայացնել ինչպես բանկի մասնաճյուղերում ,այնպես էլ «Երեւան Սիթի» սուպերմարկետներում տեղակայված վաճառքի կետերում։

«Անելիք Բանկը մշտապես բարելավում է իր մատուցած ծառայությունները՝ դրանք հնարավորինս համապատասխանեցնելով հաճախորդների պահանջներին:

Մենք շատ ուրախ ենք այս համատեղ ծրագրի մեկնարկի կապակցությամբ, որի շրջանակներում ե՛ւ տրամադրում ենք վարկեր մատչելի պայմաններով, ե՛ւ խթանում ենք անկանխիկ գնումները»,- ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:

Նա հավելել է, որ նմանատիպ համագործակցությունները շարունակական բնույթ են կրելու։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր