30-11--0001 04:00
2223

«Beeline-ը շարունակում է հոգ տանել հաճախորդների հարմարավետության մասին` ձգտելով առաջարկել առավելագույնս ձեռնտու գներ և պարզ ու հարմար պայմաններ: Հավատարիմ մնալով մեր նպատակին մենք մշտապես ընդլայնում ենք մեր գործընկերների ցանկը և ձգտում ենք անել, այնպես, որ վարկավորման պայմանները շուկայում լինեն առավելագույնս մրցունակ, իսկ ձևակերպման գործընթացը արագ և հարմարավետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ յուրաքանչյուր ամիս Beeline-ի գրասենյակներից ուղարկվում է ավելի քան 4500 հարցում ապառիկ պայմաններով սարքավորումներ ձեռք բերելու համար: «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ի կողմից տրամադրվող ապառիկից կարելի է օգտվելBeeline վաճառքի և սպասարկման բոլոր գրասենյակներում:
Ներկայումս, Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում ապառիկ պայմաններով սարքավորումներ կարելի է ձեռք բերել հետևյալ բանկերի միջոցով՝ Յունիբանկ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ, ԻՆԵԿՈԲԱՆԿ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



