jkjhkjhkj

30-11--0001 04:00 1347

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը չունի ժամկետանց պարտավորություններ, բայց ընկերության հաշվին դեռևս 147 մլն դոլար վարկային բեռ կա:

ՀԷՑ-ի 2016 թ. գործունեության ամփոփիչ ասուլիսին ընկերության ղեկավարները նշեցին, որ 2016թ. ՀԷՑ-ն ունեցել է 23.2 մլրդ դրամ շահույթ, որի մի մասն ուղղվել է ժամկետանց պարտավորությունների կատարմանը, մյուս մասը՝ ներդրումներին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի խոսքով՝ 2016 թ. ընթացքում էլեկտրաէներգիայի կորուստները կազմել են 9.7 տոկոս, որն առնվազն 3 տոկոսով պակաս է նախորդ տարվանից: «Տաշիր գրուպ» ընկերության կողմից ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից որպես պայման եղել է կորուստները հասցնել 9 տոկոսի:

«Այդ 3 տոկոսի շնորհիվ մոտ 1.5 մլրդ դրամ է տնտեսվել, կորուստների իջեցումը շարունակական պրոցես է: Մենք պարտավորվել ենք 5 տարվա ընթացքում ներդրումներ կատարելու պարագայում ունենալ ոչ ավել, քան 9 տոկոս կորուստ: Բայց ներկա պահին, առաջին իսկ տարին ունենք 9.7 տոկոս կորուստ, իսկ ներդրման դեռ շատ փոքր մաս է արվել: Հետագայում ներդրման հետ համարժեք կորուստները նվազելու են: Իմ ենթադրությամբ՝ 2020 թվականին ունենալու ենք 8.5 տոկոս էլէներգիայի կորուստ»,- վստահ է Դարբինյանը:

Հաշվի առնելով 2016 թ. ընթացքում ընկերության բարձր ֆինանսատնտեսական ցուցանիշերը և զարգացման, աճի բարձր տեմպերը՝ հնարավորություն է ստեղծվել միջազգային դոնոր կազմակերպությունների ներգրավել ներդրումային ծրագրի իրականացման համար:

Մոտակա ժամանակներում պայմանագրեր են կնքվելու Ասիական զարգացման բանկի և Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի հետ:

«Մեր ներդրումային ծրագրում առաջնահերթ խնդիրներից մեկն այն է, որ մեր բաշխիչ համակարգը վերակառուցվի: Առայժմ մենք տալիս ենք լոկալ լուծումներ, բայց մեր գլոբալ խնդիրն է հանրապետության մասշտաբով վերակառուցված նոր ցանց ունենալը: Դա իր վերջնական լուծումը կստանա մեր նոր մշակվող ներդրումային ծրագրով»,- նշեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ՝ 2016 թ. ընթացքում ՀԾԿՀ կողմից հաստատվել է 201 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ներդրումային ծրագիր, որը նախատեսում է բաշխիչ ցանցերի ընդլայնում, տեխնիկական սարքերի վերազինում, հաշվառման ավտոմատացված համակարգի ներդնում: Այդ 201 մլն դոլար ներդրումը պետք է կատարվի 5 տարվա ընթացքում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր