jkjhkjhkj

30-11--0001 04:00 1504

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին հանձնարարեց ներկայացնել մարզային համայնքներում, այդ թվում զբոսաշրջային քաղաքներում և վայրերում 24-ժամյա դեղատներ ապահովելու նախագիծ:

Կարեն Կարապետյանը նշեց, որ անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզերում առկա է դեղերի հասանելիության խնդիր:

«Հանձնարարում եմ Առողջապահության նախարարի պաշտոնակատարին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզային համայնքներում 24-ժամյա դեղատներ ապահովելու հնարավորությունը և դրանց օպտիմալ բաշխվածության վերաբերյալ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: Այս խնդիրն առաջացել է Ծաղկաձորից, նույնիսկ Հրազդանում շուրջօրյա դեղատուն չկա, որևէ դիմելու տեղ չկա, եթե բան է պատահում: Հատուկ ուշադրություն դարձրեք զբոսաշրջային կենտրոնների նկատմամբ»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

ՀՀ կառավարության հրաժարականից հետո կառավարության անդամները մինչև նոր կառավարության ձևավորումը համարվում են պաշտոնակատարներ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր