
Աշխարհահռչակ միլիարդեր Ուորեն Բաֆետը բարեգործական 5 ընկերությունների, նաև Բիլ և Մելինդ Գեյթսի հիմնադրամին է փոխանցել իր Berkshire Hathaway ընկերության բաժնետոմսերը, որոնց արժեքը 3.17 մլրդ դոլար է:
Berkshire Hathaway հայտարարությունը հաստատում է, որ ամերիկյան հայտնի ներդրողը մտադիր է աստիճանաբար նվիրաբերել իր ունեցվածքը ամենամյա բարեգործության ձևաչափով: Ավելի վաղ Բաֆետը խոստացել էր փոխանցել Բիլի և Մելինդա Գեյթսի հիմնադրամին Berkshire Hathaway-ի բաժնետոմսերի 85%:
Չնայած խոշոր բարեգործությանը` 86-ամյա Բաֆետը, ըստ Forbes-ի, շարունակում է մնալ աշխարհի 4-րդ միլիորդատերը:
Սկսած 2006 թվականից խոշոր բարերարը արդեն նվիրաբերել է 27.5 մլրդ դոլար, միայն 21.9 մլրդ դոլարը նա փոխանցել է Գեյթսի հիմնադրամին, որը առողջապահության և աղքատության ոլորտներում է նախագծեր իրականացնում: Գեյթսի հիմնադրամի հանդեպ հատուկ վերաբերմունքը պայմանավորված է Բիլի և Ուորենի միջև վաղեմի ընկերական հարաբերություններով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



