jkjhkjhkj

09-08-2017 17:41 2652

voda

 

Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի միասնական օպերատոր «Վեոլիա Ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)` առաջարկելով բարձրացնել ջրի սակագինը:

Հայտը բավարարելու դեպքում նոր սակագինն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից ջրի միասնական սակագինը Երևանի բնակիչների համար բարձրացվեց` 1 խմ ջրի դիմաց 170,256 դրամից մինչև 180 դրամ` ներառյալ ԱԱՀ: Գործընթացի մասնակիցներն շտապեցին ՀՀ քաղաքացիներին հավաստիացնել, որ այդ բարձրացումը բխում է հենց բնակչության շահերից, քանի- որ միջոցները կուղղորդվեն համակարգի բարելավմանն ու սպասարկման ցանցի ընդլայնմանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր