jkjhkjhkj

14-08-2017 15:13 2498

conv

 

Կոնվերս Բանկն ամփոփել է արագ դրամական փոխանցումների Converse Transfer համակարգի հետ համատեղ ակցիայի արդյունքները:

Բանկի միջոցով արտասահմանից Converse Transfer համակարգով փոխանցումներ ստացած հաճախորդների համար անցկացված խաղարկությամբ մեկ հաճախորդ շահել է երկու անձի համար ուղեգիր դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, մեկ հաճախորդ էլ՝ iPhone7: Եվս 11 հաճախորդ դրամային եւ իրային նվերներ են շահել:

Ակցիան մեկնարկել էր մայիսին: Դրա շրջանակում մինչեւ հուլիսի 31-ը բանկում գործող արագ դրամական փոխանցումների բոլոր համակարգերով (Converse Transfer, Unistream, Money Gram, Best) արտերկրից պարբերաբար գումար ստացող հաճախորդները բանկի մասնաճյուղերում դոլարը փոխարկել են կանխիկի առքի փոխարժեքից 1 դրամով, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով: Converse Transfer համակարգով արտասահմանից փոխանցումներ ստացած հաճախորդներին էլ մինչեւ 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափ ստանալու հնարավորություն էր ընձեռվել:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր