14-08-2017 16:42
2561

Աշխարհի ամենահանրահայտ կրիպտոարժույթ Bitcoin-ի փոխարժեքը կրկին թարմացրել է պատմական առավելագույն ցուցանիշը։ Մեկ միավորի փոխարժեքը կազմել է 4101,41 դոլար, արժույթի կապիտալիզացիան մոտեցել է 67.7 մլրդ դոլարին։ Այս մասին հայտնում է Coinmarketcap առևտրային հարթակը։
24 ժամում Bitcoin-ը թանկացել է 12.29 տոկոսով։ 3000 դոլարի նշագիծն այն անցել էր օգոստոսի 7-ին։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



