15-08-2017 11:50
2478

Համաձայն iPhone 8-ի լուսանկարների նոր արտահոսքերի՝ Apple-ի նորույթը չի ունենա Home կոճակ՝ մատնահետքերի սկաներով։
Ըստ Forbes-ի հրապարակման iPhone 8-ը կունենա 5.8 դյույմանոց դիսփլեյ։ Այն կլինի փոքր-ինչ մեծ iPhone 7-ից, սակայն նկատելիորեն փոքր iPhone 7 Plus-ից։
Սմարթֆոնը կունենա հետևի կրկնակի տեսախցիկ, որը տեղակայված կլինի ոչ նախորդների նման։
Այն արտաքնապես նման է Samsung Galaxy S8-ին, և օգտատերերի մեծամասնությունը կարող է այն համեմատաբար հեշտ օգտագործել մեկ ձեռքով։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



