jkjhkjhkj

15-08-2017 11:51 2639

UNI 3

 

Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղն այսուհետև հաճախորդներին կսպասարկի նոր, առավել ընդարձակ և ժամանակակից չափանիշներով կառուցված գրասենյակում:


Ըստ բանկի տարածած հաղորդագրության՝ մասնաճյուղի նոր հասցեն է Երևանի Արշակունյաց պող., 34/3 շենք /«Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիր/:


Մասնաճյուղն աշխատելու է առանց հանգստյան օրերի և երկարացված ռեժիմով` հաճախորդներին սպասարկելով ժամը 10:00-ից մինչև 22:00-ն: Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության շրջանակներում Յունիբանկը հետևողականորեն բարելավում է սպասարկման որակը և մասնաճյուղերի աշխատանքային ռեժիմը սահմանում հաճախորդների սպասումներին համապատասխան: Երկարացված աշխատանքային օրը և շաբաթ-կիրակի օրերին ևս սպասարկում իրականացնելը հնարավորություն են տալիս հաճախորդներին այցելել բանկ և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամերին:

Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի արագ կազմակերպելու նպատակով, «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղն աշխատելու է նաև «մեկ պատուհանի» սկզբունքով: Ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղին կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:

Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է նաև ինքնասպասարկման հնարավորություն: Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում:

Այժմ Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 47 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր