jkjhkjhkj

16-08-2017 10:45 2623

KKK

 

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6%:

Ըստ ԿԲ հաղորդագրության՝ 2017թ. երկրորդ եռամսյակի ավարտին 12-ամսյա գնաճը կազմել է 1,1%, որը 0,3 տոկոսային կետով գերազանցել է երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով սպասվող մակարդակը: Իսկ հուլիսին արձանագրվել է 2,6% գնանկում՝ պայմանավորված գյուղմթերքների գների սեզոնային անկմամբ, որի պարագայում 12-ամսյա գնաճը փոքր ինչ նվազել է՝ հուլիսի վերջի դրությամբ կազմելով 0,9%:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման հեռանկարները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում գները դրսեւորել են կայունացման միտումներ: Ելնելով դրանից՝ ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չի ակնկալում:

ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ 2017թ. երկրորդ եռամսյակի փաստացի արդյունքներով պահպանվել են տնտեսական բարձր ակտիվությունն ու ներքին պահանջարկի վերականգնման տեմպերը, ինչին, իրականացվող զսպողական հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում, շարունակում է նպաստել ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը:

Ըստ հաղորդագրության, այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում գնաճն աստիճանաբար կավելանա. 2017 թվականի վերջում այն կձեւավորվի տատանումների թույլատրելի միջակայքում, իսկ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ: ԿԲ խորհուրդը գտնում է, որ, կանխատեսվող սցենարով մակրոտնտեսական զարգացումների պարագայում, դրամավարկային պայմանները որոշ ժամանակ կպահպանվեն խթանող:

Միևնույն ժամանակ, տնտեսական զարգացման հեռանկարներից եւ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Հիշեցնենք, որ տոկոսադրույքի վերջին փոփոխությունը 2017թ. փետրվարի 14-ին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր