jkjhkjhkj

16-08-2017 15:35 2983

F

 

Facebook-ը գործարկել է Marketplace առևտրային հարթակը, որտեղ օգտատերերը կարող են վաճառել և գնել ապրանքներ։ Ընկերության հաղորդմամբ՝ հարթակը գործարկվել է Եվրոպայի 17 երկրում։

Ըստ Facebook-ի հաղորդագրության՝ Marketplace-ը հնարավորություն կտա որոնել մեծաթիվ մարդկանց, գնել և վաճառել ապրանքներ Facebook-ում իրենց համայնքներում:

Երկրների թվում, որտեղ գործարկվում է ծառայությունը, նշվում են Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Շվեյցարիան, Իռլանդիան, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան և այլ երկրներ։

Marketplace ծառայությունն աշխատում է Facebook-ում խմբերի նման։

Մինչև վերջերս Marketplace-ը հասանելի է եղել 7 երկրում, նաև ԱՄՆ, Ավստրալիայում, Կանադայում, Չիլիում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայուն և Մեծ Բրիտանիայում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր