jkjhkjhkj

16-08-2017 17:47 3017

vtb 10

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինը Հայաստանի բանկային շուկայում սկսում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը։

Ըստ բանկի հաղորդագրության՝ PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի եւ հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում:


MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի առավելություններն են՝

- Հարմարավետություն. ոչ կոնտակտային քարտերով վճարումները պարզ են՝ պետք է մոտեցնել քարտը POS-տերմինալին, որը զինված է ոչ կոնտակտային տեխնոլոգիայով, եւ վճարումը կիրականցվի մեկ վարկյանում։
- Արագությունը. վճարումները կատարվում են ակնթարթորեն՝ POS-տերմինալին մեկ հպումով, առանց PIN կոդի մուտքագրման համար ժամանակ կորցնելու (10 000 դրամից ցածր վճարումների դեպքում), առանց ստորագրության եւ այլն: Ստուգելով դրամարկղում գնումների գումարը՝ պետք է դիպչել քարտով POS-տերմինալին, եւ վճարումը կատարված է։
- Անվտանգություն. վճարելու համար քարտը պետք չէ փոխանցել գանձապահին, այսինքն՝ քարտապանը լիովին վերահսկում է վճարման գործընթացը՝ այդպիսով պաշտպանելով իր քարտի տվյալները եւ կանխելով հնարավոր խարդախության ռիսկը:
-Որակ. ոչ կոնտակտային քարտերն ավելի հազվադեպ են ենթարկվում մեխանիկական ազդեցության, եւ, հետեւաբար՝ ավելի քիչ են մաշվում։

MasterCard ոչ կոնտակտային վճարման տերմինալները տեղադրված են ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր խանութում եւ սպասարկման կետում, որտեղ առկա է PayPass լոգոն (ալիք), հաճախորդները կարող են վճարել MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտով՝ հպվելով տերմինալին։

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ այսուհետ բանկի կողմից թողարկվող բոլոր MasterCard քարտերը կթողարկվեն ոչ կոնտակտային տեխնոլոգիայով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր