jkjhkjhkj

17-08-2017 15:26 2530

start

 

Բոստոնից Startup Institute խոշորագույն ստարտափ ինստիտուտն իր տեխնոլոգիական նախապատրաստման կենտրոնները տեղափոխում է Հայաստան և Բելգիա։ Ինչպես հայտնում է bostonglobe.com-ը, բոստոնյան ընկերությունն անցած տարի փակել է իր կենտրոնը Չիկագոյում և որոշել կենտրոնանալ Հայաստանի և Բելգայի վրա։ Նշվում է, որ Startup Institute-ը կրթական կենտրոն է՝ ուղղված ինովացիոն էկոնոմիկայի զարգացմանը։

«Հայաստանում կենտրոնը կաշխատի առանձին ընկերությունների համար իր ծրագրերի լիցենզավորման սկզբունքով, և հույս ունեմ, որ դա կլինի առաջինը բազմաթիվ այդպիսի կորպորատիվ գործընկերություններից»,-ասել է Startup Institute-ի գործադիր տնօրեն Ռիչ ԴիՏիերին։

Նրա խոսքով՝ ստարտափ ինստիտուտը կներդնի իր ուսուցման ծրագիրը Հայաստանում և Բելգիայում, մասնավորապես Microsoft-ը կվճարի այդ երկու երկրներում ինովացիոն կենտրոնների համար ինստիտուտի նախապատրաստման ծրագիրն օգտագործելու իրավունքի համար։

Այդ երկու երկրների համար ներկայումս մշակվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի ստարտափների զարգացմանն ուղղված ուսումնական նոր ծրագրեր։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր