Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի փառատոնը:
Երևանի գարեջրի փառատոնը «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի երեք այն հիմնական փառատոներից մեկն է, որի նպատակն է զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը մայրաքաղաքում, ինչպես նաև հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, գարեջրի արտադրման շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները:
Ավանդույթի համաձայն փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջրի գործարանը, «Գյումրիե և «Ալեքսանդրապոլե գործարանները, «Կոտայքե գարեջրի» գործարանը, «Beer Academia» գարեջրի գործարան- ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը: Երևանի գարեջրի 4-րդ փառատոնին առաջին անգամ մասնակցում են առանձին տաղավարներով «Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» և «Barel» փաբ-գարեջրատները: Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով ու բազում անակնկալներով (կենդանի հնչողությամբ հանդես կգան «Aleksandrapol» բենդը, DJ Leo-ն)։ Միջոցառման շրջանակում կանցկացվեն բազմաթիվ հետաքրքիր խաղեր և մրցույթներ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


