
Կալիֆոռնիայում ցուցադրվել է նոր տեսակի BMW սուպերմեքենան: BMW M1-ը շատ հազվագյուտ մոդել է, որից 453 մեքենա է թողարկվել: Դրանց մեջ ամենաեզակին BMW M1 Procar սուպերքարն է: Այն ցուցադրվում է Կալիֆոռնիայի Փեբլ-Բիչում ռետրո-մեքենաների շոուում նոր BMW Z4 կոնցեպտի հետ:
BMW M1 Procar-ը թողարկվել է 40 օրինակով՝ բացառապես ավտոմրցույթների համար: Այս մեքենան յուրահատուկ է նրանով, որ կարող է երթևեկել ընդհանուր օգտագործման ճանապարհներով: Այն իր կյանքը սկսել է որպես սպորտքար, բայց հետո վերափոխվել է ճանապարհային ավտոմեքենայի:
BMW M1-ի սրահում հարմարավետ նստատեղեր և կաշվե հարդարանք է ավելացվել: 3,5-լիտրանոց մեքենայի հզորությունը հասցվել է 414 ձիաուժի: 100 կմ/ժ արագություն զարգացնում է 4,3 վայրկյանում, առավելագույն արագությունը 305 կմ/ժ է:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



