
Արցախում 2017-ի հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի հունիսի համեմատ աճել է 13.9%, այս տարվա մայիսի համեմատ` 42.5%, իսկ 2017թ. հունվար-հունիսին (աճողական) 2016թ. հունվար-հունիսի համեմատ` 15%:
Ըստ Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության` 2017թ. հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 102.2 մլրդ դրամ` 2016թ. հունվար-հունիսի 87.7 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 14.9%, ինդեքս-դեֆլյատորը`1.4%: 2017թ. հունվար-հունիսին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 699.8 հազ. դրամ, 1444.2 դոլար կամ 1333.3 եվրո:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



