jkjhkjhkj

26-08-2017 12:21 2686

IMG 1682

 

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը, կարևորելով բազմաթիվ զբոսաշրջիկների և մեր համաքաղաքացիների դիտարկումները, «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի շրջանակում մշակել է նոր երթուղի:


Ըստ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի, օգոստոսի 25-ից, ամենօրյա կանոնավոր երթուղիներից բացի, Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Երևան Սիթի Տուր»-ի «Գիշերային Երևան» խորագրով նոր երթուղին։ 45 րոպե տևողությամբ այդ երթուղով մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն կունենան վայելելու երեկոյան Երևանը, մասնակիցը դառնալու Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտական ծրագրի, ինչպես նաև շրջելու մայրաքաղաքի յուրօրինակ տեսարժան վայրերում և բարձունքից վայելելու երևանյան համայնապատկերը:

Ծրագիրը գործելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Երթուղին նախատեսված է ժամը 20։30-21։15-ը: Երթուղու մեկնարկը և ավարտը՝ Հանրապետության հրապարակում։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր