06-09-2017 13:08
1583
«Իդրամ» վճարային համակարգի և Անելիք Բանկի գործակցության արդյունքում բանկի տրամադրած վարկերի առցանց մարումներն այսուհետև հնարավոր կլինի իրականացնել «Իդրամ»-ի բոլոր հարթակներում:Նոր ծառայությունն Անելիք Բանկի վարկառուներին հնարավորություն է ընձեռում իրական ռեժիմում իրականացնել վարկերի պարբերական մարումներ «Իդրամ» համակարգի լայն ցանցով օրվա ցանկացած պահին:
Վարկերի վայրկենական մարումներ հնարավոր է իրականացնել www.idram.am կայքում, iOS եւ Android օպերացիոն համակարգերում հասանելի «Իդրամ» բջջային դրամապանակով, 53 մասնաճյուղերում և ավելի քան 160 տերմինալներով:
Համակարգի միջոցով վարկի մարում իրականացնելիս գումարի փոխանցումը կատարվում է նույն պահին, իսկ ոչ աշխատանքային օրերին և 19:45-ից հետո իրականացված մարումների փոխանցումը կատարվում է հաջորդ բանկային օրը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



