jkjhkjhkj

13-09-2017 13:13 3651
iphone896Սեպտեմբերի 12-ին Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկն ու ավագ մասնագետ Ջեֆ Վիլյամսը ներկայացրեցին iPhone 8 և iPhone 10 նոր հեռախոսներն ու Apple Watch 3 ժամացույցը, որոնք ունեն որոշակի նորարարություններ:

Ընկերության ներկայացրած iPhone 10 սմարթֆոնը նվիրված է Apple-ի հեռախոսների արտադրության 10-ամյակին և աչքի է ընկնում մի շարք տեխնիկական նորարարություններով: Զերծ լինելով հome կոճակից՝ այն փոխարենն Face ID հավելվածի շնորհիվ ճանաչում է հեռախոսի տիրոջը դեմքի միջոցով:

Ընկերության ներկայացրած iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնները ևս ունեն նոր հնարավորություններ: Դրանք ամբողջապես ապակեպատ են և կարող են լիցքավորվել առանց լարի:

Բացի հեռախոսներից նույն ընթացքում Apple-ը ներկայացրեց Apple Watch 3 ժամացույցը: Վերջինս առաջին ժամացույցն է, որը կարող է աշխատել առանձին առանց հեռախոսի:

Չինաստանը Apple ընկերության համար առաջնային շուկաներից մեկն է, ուստի ընկերությունը մեծ տեղ է տալիս այստեղ նոր արտադրանքի հաջողությանը: Սակայն որոշ սպառողներ քննադատում են ընկերությանը՝ հաճախակի նորարարություններ առաջարկելու համար:

Սպառողների մի մասի կարծիքով "iPhone 8"-ը թանկարժեք է, որը կարող է բացասաբար անդրադառնալ հեռախոսի վաճառքի վրա՝ հաշվի առնելով, որ Չինաստանում միջին աշխատավարձը կազմում է մոտ 500 դոլար:

Սակայն որոշ մասնագետների կարծիքով, հաշվի առնելով նոր հեռախոսի որակը, այդ գինը արդարացված է, և այն կունենա մեծ պահանջարկ:

Հայտնի է, որ 8 թիվը Չինաստանում համարվում է բախտավոր թիվ, քանի որ հնչյունով նման է <<հարստանալ>> բառին: Apple-ում կարծում են, որ նման հանգամանքները ևս կօգնեն ընկերությանը՝ ապահովելու պահանջարկը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր