13-09-2017 16:34
2403
Աշխարհի համար մեկ երկրի վարչակազմը զարգացող երկրների համար լայն բացում է արտաքին առևտրի դարպասները: 3.5 հազար տեսակի ապրանք ներմուծելու համար ԱՄՆ-ում մաքսատուրք չեն գանձում: Դա GSP համակարգի արտունությունն է: Միայն անցած տարի մոտ 19 մլրդ դոլարի ապրանք անմաքս է մատակարարվել ԱՄՆ: Իհարկե, երկրի բյուջե 1 մլրդ դոլարի մաքսատուրք չի մտել: Այսօր Երևանում կայացած հայ-ամերիկյան համաժողովին` ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Էդ Գրիսերը նշեց Արտոնությունների ընդհանրացված համակարգի`GSP-ի գլխավոր նպատակը. <<GSP-ին միտված է օգնել զարգացող երկրներին արտահանումը դիվերսիֆիկացնել, մտավոր սեփականության իրավուքները պաշտպանել >>:
Միացյալ Նահանգների GSP համակարգից օգտվում է նաև Հայաստանը: Հայաստանից ԱՄՆ արտահանողների կեսից ավելին GSP համակարգից օգտվում է : Դրա շնորհիվ է նաև, որ այս տարի Հայաստան-ԱՄՆ առևտրաշրջանառության ծավալը այս տարի մոտ 40% ավելացել է, հիմնականում Հայաստանից արտահանման տեմպերի աճի շնորհիվ:
<< Այս պահին Հայաստանից արտահանումների 60% GSP ռեժիմի ներքո է իրականացվում: Խոսքը հայկական ծագման վերամշակված սննդի, ալյումինե փայլաթիթեղի, ոսկերչական զարդերի մասին է: Սակայն հավատացած եմ, որ հայաստանյան գործարաները ավելի շատ կարող են օգտվել GSP-ի հնարավորությունից>>, - նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
Դեսպան Միլսը նշեց, որ իր գերակա խնդիրը հայ-ամերիկյան տնտեսական ու առևտրային կապերի ամրապնդումն է: Միացյալ Նահանգներից Հայաստան եկող ներդրողները կարող են ազատվել հարկումից ԱՄՆ-ում և հարկվել միայն Հայաստանում:
Լրագրողների հարցին, թե երբ կարող է կնքվել կրկնակի հարկումը բացառող նոր համաձայնագիրը, Միլզը պատասխանեց, որ այն կկնքվի, երբ իրապես անհրաժեշտ լինի:
<<Հայաստանի կառավարությունը բազմիցս բարձրացրել է կրկնակի հարկման համաձայնագրի հարցը: Մենք նշել ենք, որ այդ համաձայնագրի ստորագրումը կդիտարկվի, եթե իրապես անհրաժեշտ լինի առևտուրը խթանելու համար: Այս պահին գործող 70-ականներին ընդունված կրկնակի հարկման համաձայնագիրը լիովին բավարարում է մեր առևտրային հարաբերությունների իրականացման համար: Մենք սպասում ենք, ինչ փաստարկներ կներկայացնի կառավարությունը, որոնցով կհիմնավորվի նոր համաձայնագրի անհրաժեշտությունը>>, - նշեց Միլզը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



