jkjhkjhkj

14-09-2017 10:45 4127

IMG 1704

 

Հայաստանի Կենտրոնական բանկը երկրի խորհրդարանին է ներկայացրել «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Ապահովագրության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որոնք նպատակաուղղված են ֆինանսական կազմակերպությունների գործունեության առնվազն 93% համապատասխանությանը միջազգային չափանիշներին: Այս մասին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով նախատեսվող փոփոխությունների փաթեթը:

Ըստ նրա, որպեսզի բանկերը արտաքին ցնցումների դեպքում կարողանան ռիսկերը ծածկել կապիտալի, այլ ոչ թե հաճախորդների միջոցների հաշվին, անհրաժեշտ է կապիտալի լրացուցիչ բուֆեր: Այլ կերպ ասած, կապիտալի նվազագույն չափի ներկա նորմայի հետ միասին անհրաժեշտ է սահմանել նաև լրացուցիչ կապիտալ նկատմամբ պահանջներ:

Բացի այդ, առաջարկվում է վերանայել մեկ վարկառուի գծով առավելագույն վարկի չափի նորմատիվը, որը ներկայումս առավելագույնը կազմում է կապիտալի 20%-ը: Նա դա բացատրել է այն փաստով, որ շատ երկրներում աճի միտում է նկատվում, մինչև 30%, հետևաբար, անհրաժեշտ է սահմանել նոր սահմանափակումներ, որպեսզի հետագայում չբախվեն ցնցումների հետևանքով առաջացող վնասներին

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է համակարգային բանկ հասկացության ներդրմանը, նրանց համար սահմանելով ավելի կոշտ վերահսկողություն, քանի որ ցնցումների դեպքում այդ բանկերի ազդեցությունը շուկայում կարող է չափվել լուրջ վնասներով: Վարկավորման բեռը սահմանափակելու համար Կենտրոնական բանկն առաջարկում է սահմանել պարտավորությունների և գրավի նկատմամբ եկամուտների հարաբերակցության նորմատիվ:

Ապահովագրական շուկայի առնչությամբ նախատեսվող փոփոխությունները վերաբերում են պատասխանատու ակտուարների և ներքին աուդիտի պաշտպանության մեխանիզմների ստեղծմանը, որոնց գործունեությունը, չնայած վճարվում է ապահովագրական ընկերությունների կողմից, պետք է լինի անկախ: Բացի այդ, Կենտրոնական բանկն առաջարկում է սահմանել կյանքի ապահովագրության գծով նորմատիվներ:

Նշենք, որ ներկայումս Հայաստանում գործում են 17 բանկեր և 6 ապահովագրական ընկերություններ, ինչպես նաև 33 վարկային կազմակերպություններ (այդ թվում`3 լիզինգային կազմակերպություն):

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր