
«Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ն բրիտանական Frontera Capital Group ֆինանսական ընկերությունների խմբի հետ կնքել է համագործակցության պայմանագիր, որի շրջանակում խմբի մաս կազմող Frontier Markets Advisory F.Z.E. ընկերությունից ներգրավել է $1 մլն-ին համարժեք դրամի վարկ:
Ըստ հաղորդագրության` այս գործարքի իրականացումը ևս մեկ անգամ խոսում է «Գլոբալ Կրեդիտ»-ի նկատմամբ միջազգային ֆինանսական կառույցների աճող վստահության մասին:
Ներգրավված միջոցներն ուղղվելու են բացառապես վարկային նոր և առավել պահանջված գործիքների մշակմանը, վարկային պորտֆելի աճին եւ «Գլոբալ Կրեդիտ»-ի ծառայությունների աշխարհագրության ընդլայնմանը:
Ընկերությունից տեղեկացնում են, որ համագործակցության շրջանակում և վարկային պորտֆելի աճին համընթաց՝ նախատեսվում է կրկնապատկել եւ եռապատկել ազգային արժույթով ներգրավվող միջոցների ծավալները, որոնք հնարավորություն են տալու կազմակերպությանն իր ֆինանսական ծառայությունների բազմազանությամբ եւ հարմարավետությամբ հասանելի դառնալ իր ցանկացած հաճախորդի համար:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



