
Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության հետ քննարքել է երկկողմ համագործակցության հարցերը, հայտնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Ն.Գ. պարոն ԱշոտՍմբատյանը և ՔԱԳՎ թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը Գերմանիայի Համբուրգ քաղաքում հանդիպել են «Լյուֆթանզա գրուպ» ընկերության Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Շուլցի և «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների հարցերով փոխնախագահ Դմիտրի Զայցևի հետ։
Հանդիպման ընթացքում Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայում արձանագրած ցուցանիշները, ներկա դինամիկան և անդրադարձել է գերմանական ընկերության հետ հնարավոր համագործակցության հեռանկարներին:
Դմիտրի Զայցևն իր հերթին ներկայացրել է «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության կողմից իրականացվող գործունեությունը, այդ թվում՝ ընկերության օտարերկրյա պետություններում գտնվող արտադրական հզորությունները:
Ինչպես նշվում է տարածած հաղորդագրությունում, հանդիպմանը քննարկվել են նաև նշված ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում գործունեության ծավալման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



