jkjhkjhkj

21-09-2017 14:37 2366

kon

 

Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա, որի շրջանակում հաճախորդները, մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ բանկում ներդնելով նվազագույնը 100 հազ. դրամի չափով <<Աշնանային>> ավանդ, կօգտվեն արտոնություններից:


Ավանդի ժամկետը 12 ամիս է, տարեկան անվանական տոկոսադրույքը՝ 9%, իսկ Ինտերնետ բանկ համակարգով ներդրման դեպքում՝ 9,5%: Ավանդի ամբողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը վճարվում է ժամկետի ավարտին:

Բանկի հաղորդագրության համաձայն` ակցիայի շրջանակում 200 հազ. դրամ և ավելի գումարի ավանդ ներդրած հաճախորդներին Visa Classic, MasterCard Standard, MC Woman’s, Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum, Visa Infinite վճարային քարտեր կտրամադրվեն անվճար, առանց սպասարկման վճարի: Զուգահեռաբար, նրանց ավանդի գումարի մինչև 90%-ի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն կընձեռվի: «Աշնանային» ավանդ ներդրած անձիք բանկի գործընկերների ցանցում կօգտվեն գումարի հետվերադարձի հնարավորությունից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր