jkjhkjhkj

22-09-2017 15:34 4913

vt

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը:

Բջջային բանկն անվճար հավելված է, որն ապահովում է ֆիզիկական անձ հաճախորդների մշտական հասանելիությունը բանկային ծառայություններին ցանկացած Android կամ iOs բջջային սարքից, իսկ Ինտերնետ բանկը՝ անվճար եւ արդիականացված ծառայություն ստացիոնար համակարգիչներից:

Այս ծառայությունները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած ժամանակ եւ հարմար վայրում՝ համակարգչի կամ բջջային սարքի՝ ինտերնետին միացված լինելու դեպքում, 24/7 ռեժիմով: Դա պարզ, արագ եւ հուսալի լուծում է ժամանակակից մարդու համար, որը գնահատում է իր ժամանակը: Գործարքները կատարվում են մի քանի քլիկով և պաշտպանված են մեկանգամյա sms գաղտնաբառերով:


Բանկում տեղեկացրել են, որ բջջային և ինտերնետ բանկինգի համակարգի միջոցով հնարավոր է՝

- կատարել կոմունալ վճարումներ (բջջային ծառայությունների դիմաց կարելի է վճարել ժամանակակից տարբերակով՝ ընտրելով հեռախոսահամարը հեռախոսի կոնտակտների ցանկից),
- փոխանցել դրամական միջոցներ բանկի ներսում (հաճախորդի հաշիվների միջեւ եւ բանկի այլ հաճախորդին) եւ տեղական այլ բանկերի հաշիվներին,
- մարել վարկեր, համալրել ավանդներ,
- ստանալ փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով անմիջապես քարտերին/հաշիվներին,
- պատվիրել հետադարձ զանգ բանկից,
- ուղարկել քարտի/վարկի բացման հայտեր,
- ստեղծել և օգտագործել վճարումների շաբլոններ,
- հետեւել եկամուտներին եւ ծախսերին՝ ըստ կատեգորիաների,
- ստանալ տեղեկատվություն մոտական մասնաճյուղի, բանկոմատի վերաբերյալ, հետեւել փոխարժեքին, ստանալ տեղեկատվական կենտրոնի աշխատակցի կոնսուլտացիա:

Բջջային բանկինգ ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է՝

- մոտենալ հարմար մասնաճյուղ անձը հաստատող փաստաթղթով և ակտիվացնել ծառայությունը՝ մեկ անգամյա այցով,
- ունենալ կամ բացել գործող բանկային/քարտային/դեպոզիտ/վարկային հաշիվ,
- ունենալ բջջային սարքեր՝ Android 4.1 եւ iOS 8.0 եւ բարձր,
- բջջային սարքի վրա Play market/AppStore-ից բեռնել Բջջային բանկինգ հավելվածը և ինքնուրույն անցնել գրանցման պրոցեսը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Մեկնաբանություն  

0 # Ara 23.09.2017 14:41
Vark
Պատասխանել

Հաճախ ընթերցված նյութեր