jkjhkjhkj

25-09-2017 10:34 4854

anelik

 

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում ցուցակված է Անելիք Բանկի 5 մլն դոլար ծավալով չորրորդ դոլարային տրանշը, ընդգրկվելով հիմնական (Abond) ցուցակում: Ըստ բորսայի մամուլի ծառայության ` թույլատրվել է նաև նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Պարտատոմսերը (ISIN - AMANLBB24ER8) բորսայում կշրջանառվեն ANLBB4 բորսայական հապավմամբ:

Աղբյուրի համաձայն, այս թողարկման պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 2 տարի, արժեկտրոնային եկամտաբերությունը`5,75%, կտրոնային վճարումների պարբերականությունը` յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Այս տրանշի շրջանակներում թողարկվել է 50 հազար գրանցված արժեկտրոնային պարտատոմս, որոնց անվանական արժեքը կազմում է $100:

Այժմ, հաշվի առնելով այս թողարկումը, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում շրջանառվում են Անելիք Բանկի արժեկտրոնային պարտատոմսերի չորս տրանշերը`երեքը դոլարային - 5 մլն դոլար ծավալով և մեկ դրամային - մեկ մլրդ դրամ ծավալով: Առաջին տրանշը (դոլարային) Անելիք Բանկն իր պատմության մեջ առաջին անգամ թողարկեց 2016 թվականի դեկտեմբերին: Դրանց տարեկան եկամտաբերությունը կազմում է 6.5%, շրջանառության ժամկետը` 2 տարի: Ցուցակումը ֆոնդային բորսայում առաջին թողարկումն անցավ 2017-ի հունվարի 20-ին և շրջանառվում են Abond հիմնական ցուցակում: Երրորդ թողարկումը, ՀՀ դրամով, որը թողարկվել է այս տարվա մարտի 15-ին, որի առաջնային տեղաբաշխումն ավարտվել է ապրիլի 12-ին, ֆոնդային բորսայում սկսեց շրջանառվել 2017-ի ապրիլի 27-ից: Դոլարային 4-րդ տրանշը, որը թողարկվել էր այս տարվա հունիսի 27-ին, տեղաբաշխվել է սեպտեմբերի 11-ին և բորսայում շրջանառվել սեպտեմբերի 23-ից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր