jkjhkjhkj

25-09-2017 16:52 2559

aram mm

 

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով` երկու տարի անընդմեջ՝ 2014-2015 թթ-ին Հայաստանը գտնվել է ճգնաժամային իրավիճակում, ինչին դիմակայելու համար կառավարությունն ընդլայնել է հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ներգրավելով ավելի շատ արտաքին պարտք: Նրա խոսքով՝ պետական պարտքի ցուցանիշն աճել է 13%:

«Միջազգային կառույցներն արձագանքել են մեր այն քաղաքականությանը, որը մենք այդ պարտքի բարձրացումից հետո նախագծել ու իրականացնում ենք 2017 թ-ի, ինչպես նաև 2018-2020 թթ-ի միջնաժամկետ ծախսերի ծրագրում: Մենք ունենք լավ տենդենցներ, և միջազգային կառույցները՝ «Moody's»-ը և «Fitch»-ը գնահատել են, որ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը խելամիտ է: Ուստի, կարող ենք արձանագրել, որ պարտքի 13 տոկոսի աճի պայմաններում վարկանիշային միջազգային կառույցները Հայաստանի վարկանիշում փոփոխություն չեն կատարել»,- ասաց Վարդան Արամյանը:

Նա միաժամանակ նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանն ունի կայուն հեռանկարով վարկանիշ. «Եթե մեր հարկաբյուջետային քաղաքականությունը չլիներ խելամիտ, ռեյտինգային ընկերությունները դրոշակ կբարձրացնեին և հեռանկարի փոփոխություն կանեին՝ կայունից բացասական, ինչը չի եղել»:

Վարդան Արամյանը նաև հայտնեց, որ պարտատոմսերի շուկայում նույնպես միջազգային ներդրումները չեն նվազել. «Միջազգային կապիտալի շուկայում մեր պարտատոմսերում ներդրումներ կատարող տնտեսվարողների ընկալումը մեր քաղաքականության նկատմամբ նույնպես դրական է»։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր