
Հայաստանի արժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 19-23-ը ծավալները կրճատվեցին 2 անգամ, նախորդ շաբաթ տեղի ունեցած 12,7% աճից հետո: Դրան զուգահեռ, արժույթի ներբանկային շուկայում պասիվություն նկատվեց դոլարային գործարքներում, ինչն ուղեկցվեց եվրոյի և ռուբլու վաճառքի անկումով, շարունակելով պահպանել այդ արժույթներով գործարքների առքի գործարքների ակտիվոթյունը: Իսկ բորսայական հարթակը շարունակում է մնալ դատարկ:
Արդյունքում, դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց` 478.3-ից մինչև 477,5 դրամ / $ 1, եվրոյի նկատմամբ թուլացավ`570-ից մինչև 571 դրամ / եվրո, իսկ ռուբլու նկատմամբ պահպանվեց 8.3 դրամ / ռուբլի մակարդակում: Մեկ տարի առաջ, 2016 թվականի սեպտեմբերի 23-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 473.5 դրամ / $ 1, եվրոյի`530 դրամ / եվրո, իսկ ռուբլու նկատմամբ`7.4 դրամ/ռուբլի, ինչը ցույց է տալիս ՀՀ դրամի տարեկան արժեզրկումն այս արժույթների համեմատ:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայության` արժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 19-23-ը կատարված գործարքների ծավալը կազմել է $ 7.9 մլն, 478.12 դրամ / $ 1 միջին փոխարժեքով (նախորդը`478.48): Դրան զուգահեռ, ներբանկային արժութային շուկայում դոլարի առք / վաճառքի տրենդի 25,7-31,5% աճը փոխարինվեց 15,8- 21,1 % անկումով, եվրոյի առքի գծով`0.3%-ից արագացավ մինչև 9.8%, իսկ վաճառքի գծով 55,1% աճը փոխարինվեց 30,6% անկումով: Ռուբլու առքի գծով 19,8% աճը դանդաղեց մինչև 5,6%, իսկ վաճառքի գծով անկումն արագացավ`4,4%-ից մինչև 12,6%: Արդյունքում, գնվել է $ 73,3 մլն, 477.40 դրամ / $ 1 միջին փոխարժեքով, 10.1 մլն եվրո, 570.18 դրամ / եվրո միջին փոխարժեքով , և 1.5 մլրդ.ռուբլի, 8.21 դրամ / ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել $ 80.4 մլն, 478.90 դրամ / $ 1 միջին փոխարժեքով, 12.7 մլն եվրո, 574.78 դրամ / եվրո միջին փոխարժեքով, և 423,4 մլն ռուբլի, 8.31 դր /ռուբլի միջին փոխարժեքով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



