jkjhkjhkj

28-09-2017 18:13 2435

v 1

 

«ՎԻՄ-Ավիա» ավիաընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 25-ից դադարեցրել է չարթերային չվերթերի իրականացումը՝ ֆինանսական խնդիրների և շրջանառվող միջոցների սղության պատճառով։

ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ հոկտեմբերի 16-ից կդադարեցվեն նաև ընկերության կանոնավոր չվերթները, այդ թվում դեպի Հայաստան։

«ՎԻՄ-Ավիան» 2014 թվականից «Դոմոդեդովո» օդանավականից իրականացրել է ամենօրյա կանոնավոր չվերթներ՝ Մոսկվա-Երևան-Մոսկվա ուղղությամբ։ 2015 թվականից ավիաընկերությունը նաև սկսել է չվերթներ իրականացնել Մոսկվա-Գյումրի-Մոսկվա ուղղությամբ շաբաթական 3 անգամ, սակայն 2017 թվականի սկզբում հրաժարվել չվերթներից դեպի Հայաստանի երկրորդ քաղաք։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր