jkjhkjhkj

28-09-2017 18:16 4285

b 2

 

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն սկսել է Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրը: Այս մասին պայմանագիր են ստորագրել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանն ու «Գլոբալ Կրեդիտ»-ի տնօրեն Լուիզա Իգրարյանը:


Ծրագրի նպատակն է Հայաստանի 280 համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակն ու ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի զարգացման ոլորտում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` Հայաստանում գազաֆիկացված չեն շուրջ 37 հազ. տնային տնտեսություններ, որոնք ներառված չեն գազաֆիկացման ծրագրերում տնտեսապես ոչ շահավետ լինելու պատճառով: Այդպիսի համայնքներում բնակչության կենցաղային պայմանները բարելավելու նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը:


Չգազաֆիկացված համայնքների համար մշակվել են խնդրի լուծմանն ուղղված թիրախավորված միջոցառումներ, որոնց հիման վրա էլ կյանքի կկոչվի ստորագրված պայմանագիրը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր