jkjhkjhkj

29-09-2017 11:16 3083

aaaa 1

 

Ժամանակակից թվային գործիքներին ծանոթանալու նպատակով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի Աշխատակազմի ղեկավար՝ Մերի Սուքիասյանը և Տեխնոլոգիաների և անվտանգության գծով տնօրենի տեղակալ՝ Արփինե Փիլոսյանը այս պահին մասնակցում են <<Microsoft Ignite and Microsoft Envision 2017>> ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը՝ ուսումնասիրելու թվային բանկինգի նորությունները:

Միջոցառումը վարում են նշանակալից մասնակիցներ, որոնցից են՝ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, Microsoft-ի գլխավոր գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան, Microsoft-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Էմի Հուդ, Microsoft-ի մարքեթինգի գծով գլխավոր պատասխանատու Քրիս Կապոսելա, տեղեկատվական անվտանգության հարցերով գլխավոր պատասխանատու Բրետ Արսենաուլտ և այլոք:

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ինովացիոն տեխնոլոգիաները խորը ազդեցություն ունեն ցանկացած ոլորտում: Մենք բոլորս հնարավորություն ունենք այս տրանսֆորմացման մեջ առաջնորդ լինելու », - «Microsoft Ignite» հանդիպման շրջանակներում նշել է Microsoft- ի գլխավոր տնօրեն Սաթյա Նադելլան:

Տեխնոլոգիաների և անվտանգության գծով տնօրենի տեղակալ՝ Արփինե Փիլոսյանը նշեց. <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը ևս կարևորում է թվային տեխնոլոգիաների դերը ժամանակակից բանկային գործունեության մեջ և Բանկի ապագա մի շարք պլաններ ուղղված են թվային տեխնոլոգիաների ներդրմանն ու պրոդուկտների զարգացմանը: Նմանատիպ միջոցառումները ժամանակակից հարթակ են ծանոթանալու թվային տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային տենդենցներին, ինչպես նաև հիանալի հնարավորություն են լսելու ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած պրոֆեսիոնալներին: Մենք վերադառնալու ենք զինված նորանոր առաջարկներով և մտքերով, որոնք շատ շուտով կռեալիզացվեն մեր բիզնես ծրագրերում և ռազմավարության մեջ>>:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր