jkjhkjhkj

29-09-2017 18:21 5657

inec 1

 

Ինեկոբանկը responsAbility Investments AG կազմակերպության հիմնադրամներից $12 մլն վարկային միջոցներ է ներգրավել:


Բանկից հայտնում են, որ միջոցներն ուղղվելու են միկրո բիզնեսի ֆինանսավորմանը՝ նպաստելով տնտեսական զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Այդպիսով, Ինեկոբանկի եւ responsAbility Investments AG հիմնադրամների միջեւ կնքված պայմանագրերի ընդհանուր մնացորդը կազմել է շուրջ $30 մլն, «ինչը վկայում է կազմակերպությունների միջեւ արդյունավետ եւ երկարաժամկետ համագործակցության մասին»:

«Մենք ուրախ ենք եւս մեկ անգամ ամրապնդել երկարաժամկետ եւ կայուն հարաբերությունները մեր կառույցների միջեւ, որոնք ուղղված են մեր հաճախորդների համար էլ ավելի գրավիչ առաջարկների ստեղծմանը»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գառնիկ Թադեւոսյանը:

Բանկում նշել են, որ responsAbility Investments AG հիմնադրամն ակտիվների կառավարման ոլորտի աշխարհի առաջատար կազմակերպություններից է, որն առաջարկում է ներդրումային ճկուն եւ պրոֆեսիոնալ լուծումներ ինչպես անհատ ներդրողներին, այնպես էլ կազմակերպություններին: Կազմակերպության ներդրումային գործիքները զարգացող երկրներում եւ նոր ձեւավորվող տնտեսական շուկաներում նորաստեղծ կազմակերպությունների համար ապահովում են ֆինանսավորում վարկերի եւ կապիտալի տեսքով, ինչի շնորհիվ այս ընկերությունները կարողանում են բավարարել բնակչության լայն շերտերի հիմնական պահանջներն ու խթանել տնտեսական զարգացումը՝ հանգեցնելով երկրների բարգավաճմանը երկարաժամկետ հեռանկարում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր