jkjhkjhkj

30-09-2017 11:04 2450

IMG 1712

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հրազդան-Շինուհայր օդային գծի կառուցման կապալառու հնդկական «Կալպառու» ընկերության միջազգային նախագծերի բիզնես զարգացման գծով գլխավոր տնօրեն Փյունիթ Խեյրի գլխավորած պատվիրակությանը։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչը։ Քննարկվել են էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։


Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նախարարին ներկայացրել է աշխատանքների կատարման ընթացքը։ Մասնակիցներն անդրադարձել են ծրագրի շրջանակներում առկա տեխնիկական և ֆինանսական խնդիրներին։ Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ կողմերը եկել են փոխհամաձայնության։


Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման շուրջ 230 կմ երկարությամբ օդային գիծը միացնում է էներգահամակարգի երկու արտադրող կայանները՝ «Հրազդան ՋԷԿ»-ը և Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի բարելավել էներգահամակարգի հուսալիությունը, բարձրացնել թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները: Ծրագրի իրականացման աշխատանքները մոտենում են ավարտին։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր