jkjhkjhkj

30-09-2017 15:01 4972

dol

 

Սեպտեմբերի 25-29-ը Հայաստանի միջբանկային շուկայի ծավալը կտրուկ ավելացել է 3,3 անգամ` նախորդ շաբաթվա 2 անգամ կրճատումից հետո: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում դիտվել է դոլարային գործառնությունների և եվրոյի վաճառքի աշխուժացում, որն ուղեկցվել է եվրոպական արտարժույթի գնման անկմամբ և ռուբլով գործարքների աճով, ընդ որում, առավել էական` վաճառքի առումով: Արտարժույթի բորսայական հարթակը շարունակում է դատարկ մնալ:


Դրա արդյունքում` դոլարի նկատմամբ դրամի արժեվորումը փոխարինվել է արժեզրկմամբ` 477,5-ից մինչև 478,3 դրամ/1դոլար, ընդ որում, արժեվորվելով եվրոյի նկատմամբ` 571-ից մինչև563 դրամ/1եվրո և շարունակելով պահպանել ռուբլու նկատմամբ դիրքերը 8,3 դրամ/1ռուբլի մակարդակում: Մեկ տարի առաջ 2016 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կազմել է 474,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ` 532 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ` 7,5 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքների համեմատ ցույց է տալիս այդ արտարժույթների փոխարժեքների նկատմամբ դրամի տարեկան արժեզրկում:


Ըստ ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայության` NASDAQ OMX Armenia բորսային հարթակն արդեն չորրորդ ամիսը դատարկ է: Ընդ որում, սեպտեմբերի 25-29-ը արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել է 25.7 մլն դոլարի գործառնություն` 478,58 դրամ/1դոլարմիջին կշռված փոխարժեքով (նախկին 478,12 դիմաց), ընդ որում, շաբաթը սկսվել է ակտիվ, չորեքշաբթի փոքր-ինչ թուլացնելով շրջանառությունը, սակայն դրանք վերականգնելով հինգշաբթի ավելի բարձր տեմպերով` ուրբաթ ավարտելով առավելագույն 11.1 մլն դոլարով: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում դոլարի առք/վաճառքի տրենդը 15,8-21,1% անկումից հասել է 48,7-39,3% աճի, եվրոյի գնման դինամիկան եղել է 9,8% աճից մինչև21,8% ակնում` վաճառքի հակառակ տրենդի պայմաններում` 30,6% անկումից մինչև 36,2% աճ, ռուբլու գնման աճը դանդաղել է 5,6%-ից մինչև 4,8%, վաճառքի տրենդի 12,6% անկումից մինչև47% աճ փոփոխման պայմաններում:











Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր