jkjhkjhkj

03-10-2017 12:31 2861

aaa 4

 

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել միջազգային ֆինանսական ոլորտի առաջատարներից մեկի՝ Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկի կողմից կազմակերպված ֆորումը:

Երկօրյա քննարկման հիմնական թեմաներն էին՝ ՎԶԵԲ գործունեության երկրներում առևտրի ֆինանսավորման զարգացումը, առևտրի թվայնացման էվոլյուցիան և զարգացման միջազգային տենդենցները:

Ֆորումի ընթացքում իրենց խոսքով հանդես եկան Ավստրիական դաշնային ֆինանսների նախարարության գլխավոր տնօրեն Հարալդ Վագլեյնը, ՎԶԵԲ Ֆինանսական հաստատությունների տնօրեն Ալեքսնադր Սավելեվը, Ավստրիայի Ռայֆայզեն բանկի փոխնախագահ Կլեմենս Բրեուեռը և Դեսպան Վանեսսա Շիհը:

Ֆորումին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը ներկայացրել է Միջազգային և զարգացման գծով տնօրենի տեղակալ Աստղիկ Մանրիկյանը:

Աստղիկ Մանրիկյանն իր խոսքում նշեց,- <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը կարևորելով միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը, մշտապես փորձում է նմանատիպ հանդիպումներին ունենալ իր մասնակցությունն ու փոքրիկ ներդրումը: Մենք վստահենք, որ ակտիվ քննարկումների ֆորմատով անցկացվող հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաձայնելու ոլորտի մարտահրավերները և ճիշտ գնահատելու ոլորտի զարգացման հեռանկարները: Սա մեծ հնարավորություն է նոր գործարար հարաբերությունների ստեղծման ու ամրապնդման, ինչպես նաև տարբեր երկրների փորձի փոխանակման համար>>:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր